Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Artsocks ընկերության (այսուհետ նաև՝ Մենք, Վաճառող)  կայքով (այսուհետ նաև՝ Կայք, Խանութ) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Դրանք հասանելի են ցանկացած պահի https://www.artsocks.am/ հղմամբ։ 

1․ Պայմանագրի կնքումը


(1) Մեր կայքում ապրանքատեսակներ ներկայացնելով մենք պարզապես առաջարկում ենք այցելուներին գնում կատարել։ Այն պահից սկսած, երբ այցելուն սեղմում է «Գնել» կոճակը, պայմանագրի կնքումը դառնում է պարտադիր։
(2) Մենք անմիջապես հաստատում ենք պատվերի նախնական կատարումը՝ ավտոմատացված էլեկտրոնային հաղորդագրությամբ։ Այս հաղորդագրությունը դեռ չի հաստատում գնման պայմանագիր կնքելու առաջարկի ընդունումը։ Վաճառքի վերջնական պայմանագրի հաստատումն իրականացվում է միայն հետագա էլեկտրոնային հաղորդագրությամբ կամ պատվիրված ապրանքներն ուղարկելով։

(3) Պայմանագիրը կնքվում է Ձեր և «Հելլոտեքս» ՍՊԸ-ի միջև:

2. Գին և վճարման կարգ 


(1) Գները նշված են դրամով՝ ներառյալ ԱԱՀ և առաքման վճարները։ Կիրառվում են պատվերի պահին նշված գները։


(2) Գնորդը (այսուհետ նաև՝ Հաճախորդ) հնարավորություն ունի վճարել կանխիկ, բանկային քարտով կամ տեղական այլ վճարման համակարգերով։

(3) Ընտրված վճարման տեսակներից ցանկացածի դեպքում պատասխանատվությունը՝ կապված ապրանքատեսակների, առաքման ժամկետների, ուղարկման, վերադարձերի, բողոքների, հայտարարագրերի և պայմանագրի դադարեցման հետ կրում է Վաճառողը։


(5) Բոլոր փոխհատուցումները իրականացվում են ավտոմատ կերպով՝ վերադարձվելով այն հաշվին, որով կատարվել է վճարումը։

3. Առաքում

(1) Ապրանքների առաքումն իրականացվում է առաքիչի միջոցով՝ այն հասցեով, որը նշված է գնորդի կողմից։ Բացառիկ դեպքերում մատակարարման խցանումները կամ այլ անկանխատեսելի հանգամանքների պատճառով առաքման ժամկետները կարող են երկարել։ Մասնավորապես, մենք որևէ ազդեցություն չունենք բեռնափոխադրող ընկերության կողմից առաքման հետաձգման վրա: Օտարերկրյա պատվերների դեպքում առաքումը կարող է հետաձգվել նույն պատճառներով:


(2) Նշված առաքման ժամկետը սկսվում է վճարման ստացման պահից:

(3) Առաքման ծախսերը հոգում է գնորդը:

(4) Վերադարձի դեպքում վերադարձի առաքման ծախսերը հոգում է գնորդը։

4. Սեփականության իրավունք

Մենք պահպանում ենք ապրանքատեսակների սեփականության իրավունքը, քանի դեռ գնորդն ամբողջությամբ չի վճարել դրանց համար։

5. Պայմանագրի դադարեցման իրավունք

Գնորդը կարող է դադարեցնել պայմանագիրը հետևյալ պայմաններով։ Գնորդ է համարվում  բացառապես անձնական կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին։

Պայմանագրի դադարեցման ընթացակարգ

Դուք իրավունք ունեք լուծարել այս պայմանագիրը 14 օրվա ընթացքում՝ առանց Ձեր որոշումը պատճառաբանելու։ 
Պայմանագրի լուծարման ժամկետի առաջին օր է համարվում այն օրը, երբ Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը՝ բացառությամբ առաքիչի, ստանձնում եք տվյալ ապրանքատեսակի սեփականատիրոջ պարտավորությունները։
Պայմանագիրը դադարեցնելու համար անհրաժեշտ է տեղեկացնել մեզ Ձեր որոշման մասին՝ նամակ, ֆաքս կամ Էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով հետևյալ հասցեներից մեկին՝

Artsocks UG (haftungsbeschränkt)
In der Rehre 33
30457 Hannover
order@artsocks.co

Կարող եք օգտագործել պայմանագրի լուծարման կցված օրինակը, ինչը պարտադիր չէ։

Պայմանագրի դադարեցման հետևանքները


Պայմանագիրը Ձեր կողմից դադարեցվելու դեպքում մենք պարտավորվում ենք փոխհատուցել Ձեր կողմից կատարված բոլոր վճարումները՝ ներառյալ առաքման ծառայության արժեքը (բացառություն են կազմում Ձեր կողմից ընտրված առաքման այն միջոցները, որոնք ավելի թանկ արժեն, քան մեր կողմից առաջարկվածը)։ Փոխհատուցումը կատարվում է Ձեր կողմից պայմանագրի դադարեցման մասին տեղեկությունը ստանալու նույն պահին կամ 14 օրվա ընթացքում։ Փոխհատուցման համար օգտագործվում են նույն միջոցները (եթե չկա այլ պայմանավորվածություն), որոնցով կատարվել է գործարքը։ Դուք ոչ մի դեպքում վնասներ չեք կրում։ Մենք կարող ենք հրաժարվել փոխհատուցման կատարումից, եթե հետ չենք ստացել ապրանքատեսակը կամ Դուք ապացույց չեք ներկայացրել, որ վերադարձրել եք այն։ Դուք պարտավորվում եք վերադարձնել ապրանքատեսակը պայմանագիրը դադարեցնելու Ձեր որոշման մասին մեզ տեղեկացնելու պահից14 օրվա ընթացքում։ Այս պայմանը համարվում է կատարված, եթե Դուք մեզ եք վերադարձնում ապրանքըատեսակը14 օրվա ընթացքում։ Գնորդը ստանձնում է ապրանքատեսակի վերադարձի ծախսերը։ Գնորդը նաև պարտավոր է վճարել բեռնաթափման ժամանակ հասցված վնասվածքների համար։

Պայմանագրի դադարեցման հայտի օրինակ

Եթե ցանկանում եք դադարեցնել պայմանագիրը, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը և ուղակել այն մեզ։ Ինչպես նաև, կարող եք տեղեկացնել մեզ այդ մասին ոչ պաշտոնական նամակով։

_____________________________________________________

Պատվիրված (*)/ ստացած (*)
__________________

Գնորդի(ների) անուն
_____________________________________________________

Գնորդի(ների) հասցե
_____________________________________________________

Գնորդի(ների) ստորագրություն (միայն թղթի վրա դիմումի դեպքում)
__________________

Ամսաթիվ

__________________

(*) Թողնել Ձեզ անհրաժեշտ տարբերակը



7. Երաշխիք

Կիրառվում են օրենքով նախատեսված երաշխիքային իրավունքները։


8. Հրաժարագիր

(1) Ընկերությունը պատասխանատվություն է կրում մտադրված և կոպիտ անփութության համար։ Թեթև անփութության դեպքում ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն կյանքին, մարմնին կամ առողջությանը վնաս պատճառելու համար, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատաչման համար (պարտավորություն, որի կատարումն անհրաժեշտ է պայմանագրի պատշաճ կատարման համար և որի կատարմանը պայմանագրի մյուս կողմը ապավինում է կամ կարող է ապավինել)։

(2) Պայմանագրային պարտավորությունների ոչ կոպիտ խախտման դեպքում վաճառողի պատասխանատվությունը սահմանափակվում է կանխատեսելի, սովորաբար՝ տուժածին պատճառված վնասի չափով: Հակառակ դեպքում Վաճառողի պատասխանատվությունը բացառվում է։

(3) Պատասխանատվության վերը նշված սահմանափակումները կիրառվում են նաև հօգուտ Վաճառողի օրինական ներկայացուցիչների և վստահված անձանց։


(4) Պատասխանատվության վերը նշված սահմանափակումները չեն կիրառվում, եթե Վաճառողը խարդախությամբ թաքցրել է թերությունը կամ ապրանքի որակի երաշխիք է տվել: Նույնը վերաբերում է գնորդի պահանջներին։

9. Էլեկտրոնային հաղորդակցություն

(1) Գնորդը համաձայն է, որ իր և Վաճառողի միջև հաղորդակցությունը տեղի է ունենում էլեկտրոնային եղանակով, հատկապես չկոդավորված էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Գնորդը տեղյակ է, որ չկոդավորված էլեկտրոնային հաղորդագրությունները չեն ապահովում լիարժեք անվտանգություն և գաղտնիություն։

(2) Գնորդը պետք է համոզվի, որ իր կողմից պատվերի մշակման համար տրամադրված էլ. հասցեն ճիշտ է նշված, որպեսզի Վաճառողի կողմից ուղարկված էլեկտրոնային հաղորդագրությունները հասնեն ճիշտ հասցեով: Մասնավորապես, SPAM ֆիլտրեր օգտագործելիս, հաճախորդը պետք է համոզվի, որ կստանա Վաճառողի կամ վստահված երրորդ անձի կողմից ուղարված բոլոր հաղորդագրությունները՝ պատվերի տվյալները մշակելու համար։



10. Եզրափակող դրույթներ

(1) Պայմանագիրը հասանելի է հայերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։


(2) Գնորդի ընդհանուր դրույթները և պայմանները պայմանագրի մաս չեն կազմում, նույնիսկ եթե մենք դրանց չենք հակասում:


(3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կիրառվում է անվերապահորեն։


(4) Եվրոհանձնաժողովը տրամադրում է վեճերի առցանց լուծման հարթակ՝ https://ec.europa.eu/consumers/odr։


(5) Մենք պարտավոր չենք և չենք ցանկանում մասնակցել գնորդի հետ վեճի կարգավորմանը դատարանում։

(6) Եթե սույն ընդհանուր դրույթները և պայմանները, այդ թվում`սույն դրույթի առանձին դրույթները մասնակի կամ ամբողջությամբ անվավեր ճանաչվեն, մնացած դրույթների վավերությունը մնում է անփոփոխ: Անվավեր կամ բացակա դրույթները փոխարինվում են համապատասխան իրավական ակտերով: