Առաքում

Խնդրում ենք հաշվի առնել, որ զեղչերի և տոների ժամանակ առաքման ժամկետները կարող են տատանվել։
Շրջան

Առաքման ժամկետ (աշխ․ օր)

Առաքման արժեք Անվճար առաքում սկսած
Երևան 2-3 400 AMD 10 000 AMD
Մարզեր 6-7 1000 AMD 10 000 AMD


Վերադարձի քաղաքականություն 

Գնորդը կարող է դադարեցնել պայմանագիրը հետևյալ պայմաններով։ Գնորդ է համարվում  բացառապես անձնական կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին։

Պայմանագրի դադարեցման ընթացակարգ

Դուք իրավունք ունեք լուծարել այս պայմանագիրը 14 օրվա ընթացքում՝ առանց Ձեր որոշումը պատճառաբանելու։
Պայմանագրի լուծարման ժամկետի առաջին օր է համարվում այն օրը, երբ Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը՝ բացառությամբ առաքիչի, ստանձնում եք տվյալ ապրանքատեսակի սեփականատիրոջ պարտավորությունները։
Պայմանագիրը դադարեցնելու համար անհրաժեշտ է տեղեկացնել մեզ Ձեր որոշման մասին՝ նամակ կամ Էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով հետևյալ հասցեներից մեկին՝

«ՀԵԼԼՈՏԵՔՍ» ՍՊԸ

Բաղյան 11/12

0056,Երևան

order@artsocks.am


Կարող եք օգտագործել պայմանագրի լուծարման կցված օրինակը, ինչը պարտադիր չէ։

Պայմանագրի դադարեցման հետևանքները


Պայմանագիրը Ձեր կողմից դադարեցվելու դեպքում մենք պարտավորվում ենք փոխհատուցել Ձեր կողմից կատարված բոլոր վճարումները՝ ներառյալ առաքման ծառայության արժեքը (բացառություն են կազմում Ձեր կողմից ընտրված առաքման այն միջոցները, որոնք ավելի թանկ արժեն, քան մեր կողմից առաջարկվածը)։ Փոխհատուցումը կատարվում է Ձեր կողմից պայմանագրի դադարեցման մասին տեղեկությունը ստանալու նույն պահին կամ 14 օրվա ընթացքում։ Փոխհատուցման համար օգտագործվում են նույն միջոցները (եթե չկա այլ պայմանավորվածություն), որոնցով կատարվել է գործարքը։ Դուք ոչ մի դեպքում վնասներ չեք կրում։ Մենք կարող ենք հրաժարվել փոխհատուցման կատարումից, եթե հետ չենք ստացել ապրանքատեսակը կամ Դուք ապացույց չեք ներկայացրել, որ վերադարձրել եք այն։ Գնորդը պարտավորվում է վերադարձնել ապրանքատեսակը պայմանագիրը դադարեցնելու որոշման մասին մեզ տեղեկացնելու պահից 14 օրվա ընթացքում։ Այս պայմանը համարվում է կատարված, եթե ապրանքը մեզ է վերադարձվում 14 օրվա ընթացքում։ Գնորդը հոգում է ապրանքի վերադարձի ծախսերը, ինչպես նաև պարտավորվում է վճարել ապրանքի՝ վերադարձի առաքման արդյունքում առաջացած  վնասվածքների համար։


Պայմանագրի դադարեցման հայտի օրինակ

Եթե ցանկանում եք դադարեցնել պայմանագիրը, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը և ուղակել այն մեզ։ Ինչպես նաև, կարող եք տեղեկացնել մեզ այդ մասին ոչ պաշտոնական նամակով։


_____________________________________________________

Պատվիրված (*)/ ստացած (*)
__________________

Գնորդի(ների) անուն
_____________________________________________________

Գնորդի(ների) հասցե
_____________________________________________________

Գնորդի(ների) ստորագրություն (միայն թղթի վրա դիմումի դեպքում)
__________________

Ամսաթիվ

__________________

(*) Թողնել Ձեզ անհրաժեշտ տարբերակը


Մեր առցանց խանութից գնված ապրանքները չեն կարող վերադարձվել կամ փոխանակվել վերավաճառող կամ կոնցեպտուալ խանութներում։ 

Բոլոր իրերը պետք է լինեն չօգտագործված, իրենց օրիգինալ պիտակներով և անվնաս փաթեթավորմամբ։
Մենք պատասխանատվություն չենք կրում վերադարձի ժամանակ կորած իրերի համար։ 


Վերադարձի կամ փոխանակման գործընթաց

Երևան քաղաքում

1․ Խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին՝ էլ․ հաղորդագրություն ուղարկելով order@artsocks.am հասցեին։

2․ Հաղորդագրության մեջ նշեք, թե ինչպես վարվել վերադարձված ապրանքատեսակի հետ։ Օր․՝ փոխհատուցել գումարը, փոխել չափսը և այլն։

3․ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, ինչից հետո կարող եք վերադարձնել ապրանքը մեր առաքիչի միջոցով։ 

4․ Փոխանցեք վերադարձի ենթակա ապրանքը ՀԴՄ կտրոնի, անվնաս պիտակի և պատվերի համարի հետ միասին։ Իրերի ապրանքային տեսքը պետք է պահպանված լինի։

5․ Փոխանակման համար խնդրում ենք ընտրել Ձեր նախընտրած ապրանքը՝ նշելով արտիկուլը/ապրանքի համարը և չափսը։ Տեղեկացնում ենք, որ փոխանակում կարող է կատարվել միայն նույն կամ ավելի բարձր արժեք ունեցող ապրանքների հետ։

6․ Փոխհատուցման համար օգտագործվում են նույն միջոցները (եթե չկա այլ պայմանավորվածություն), որոնցով կատարվել է գործարքը։ Սա տարածվում է նաև կանխիկ դրամով կատարված վճարումների վրա։ 

Վերադարձված ապրանքը ստանալուց հետո մենք հնարավորինս արագ կմշակենք հայտը, ինչից հետո Դուք հաստատում կստանաք էլեկտրոնային հաղորդագրությամբ։

Խնդրում ենք հաշվի առնել, որ սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում հայտի մշակումը կարող է տևել մինչև 10 աշխատանքային օր։

Տեղեկացնում ենք, որ Դուք պատասխանատվություն եք կրում վերադարձվող ապրանքների կորստի համար, ինչպես նաև հոգում եք վերադարձի առաքման ծախսերը։

Եթե ունեք հավելյալ հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։