Պայմանագրի դադարեցման իրավունք

Գնորդը կարող է դադարեցնել պայմանագիրը հետևյալ պայմաններով։ Գնորդ է համարվում  բացառապես անձնական կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին։

Պայմանագրի դադարեցման ընթացակարգ

Դուք իրավունք ունեք խզել այս պայմանագիրը 14 օրվա ընթացքում՝ առանց Ձեր որոշումը պատճառաբանելու։ 
Պայմանագրի դադարեցման ժամկետի առաջին օր է համարվում այն օրը, երբ Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը՝ բացառությամբ առաքիչի, ստանձնում եք տվյալ ապրանքատեսակի սեփականատիրոջ պարտավորությունները։
Պայմանագիրը դադարեցնելու համար անհրաժեշտ է տեղեկացնել մեզ Ձեր որոշման մասին՝ նամակ, ֆաքս կամ Էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով հետևյալ հասցեներից մեկին՝

Artsocks UG (haftungsbeschränkt)
In der Rehre 33
30457 Hannover
order@artsocks.co

Կարող եք օգտագործել պայմանագրի լուծարման կցված օրինակը, ինչը պարտադիր չէ։

Պայմանագրի դադարեցման հետևանքները


Պայմանագիրը Ձեր կողմից դադարեցվելու դեպքում մենք պարտավորվում ենք փոխհատուցել Ձեր կողմից կատարված բոլոր վճարումները՝ ներառյալ առաքման ծառայության արժեքը (բացառություն են կազմում Ձեր կողմից ընտրված առաքման այն միջոցները, որոնք ավելի թանկ արժեն, քան մեր կողմից առաջարկվածը)։ Փոխհատուցումը կատարվում է Ձեր կողմից պայմանագրի դադարեցման մասին տեղեկությունը ստանալու նույն պահին կամ 14 օրվա ընթացքում։ Փոխհատուցման համար օգտագործվում են նույն միջոցները (եթե չկա այլ պայմանավորվածություն), որոնցով կատարվել է գործարքը։ Դուք ոչ մի դեպքում վնասներ չեք կրում։ Մենք կարող ենք հրաժարվել փոխհատուցման կատարումից, եթե հետ չենք ստացել ապրանքատեսակը կամ Դուք ապացույց չեք ներկայացրել, որ վերադարձրել եք այն։ Դուք պարտավորվում եք վերադարձնել ապրանքատեսակը պայմանագիրը դադարեցնելու Ձեր որոշման մասին մեզ տեղեկացնելու պահից14 օրվա ընթացքում։ Այս պայմանը համարվում է կատարված, եթե Դուք մեզ եք վերադարձնում ապրանքըատեսակը14 օրվա ընթացքում։ Գնորդը ստանձնում է ապրանքատեսակի վերադարձի ծախսերը։ Գնորդը նաև պարտավոր է վճարել ապրանքի՝ բեռնաթափման հետ կապված վնասվածքների համար։

Պայմանագրի դադարեցման հայտի օրինակ

Եթե ցանկանում եք դադարեցնել պայմանագիրը, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը և ուղակել այն մեզ։ Ինչպես նաև, կարող եք տեղեկացնել մեզ այդ մասին ոչ պաշտոնական նամակով։


_____________________________________________________

Պատվիրված (*)/ ստացած (*)
__________________

Գնորդի(ների) անուն
_____________________________________________________

Գնորդի(ների) հասցե
_____________________________________________________

Գնորդի(ների) ստորագրություն (միայն թղթի վրա դիմումի դեպքում)
__________________

Ամսաթիվ

__________________

(*) Թողնել Ձեզ անհրաժեշտ տարբերակը