Հաճախ Տրվող Հարցեր
ՊԱՏՎԵՐ
Պատվերն ավարտելուց հետո Դուք կստանաք էլ․ հաղորդագրություն, որտեղ նշված կլինեն պետվերի համարը և Ձեր ընտրած վճարման և առաքման հասցեները։
Եթե չեք ստացել պատվերի հաստատումը, խնդրում ենք ստուգել սպամ բաժինը։ Եթե այնտեղ էլ չգտնեք մեր կողմից ուղարկված հաղորդագրությունը, խնդրում ենք դիմել մեզ էլ․ հաղորդագրությամբ։ Մենք սիրով կօգնենք Ձեզ կարգավորել խնդիրը։
Խորհուրդ ենք տալիս ավելացնել մեր էլ․ հասցեն Ձեր կոնտակտներում, որպեսզի հետագայում ստանաք բոլոր հաղորդագրությունները։
Ցավոք, ոչ։ Պատվերի հաստատումից հետո այն ենթակա չէ փոփոխության։ Բայց Դուք կարող եք անվճար վերադարձնել ապրանքները 14 օրվա ընթացքում։
Ի՞նչ անել, եթե դեռ չեմ ստացել իմ պատվերը։
Եթե առաքման նշված ժամկետից անցել է ավելի քան 5 օր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Մենք կօգնենք լուծել խնդիրը։
Առաքում
Որքա՞ն է տևում առաքումը։
Ժամանակը դանդաղում է, երբ անհամբեր սպասում ես քո ծանրոցին։ Այդ իսկ պատճառով մենք ունենք առաքման սեփական ծառայություն, որը երկար չի սպասեցնի։ Այս աղյուսակում կարող եք ծանոթանալ առաքման ժամկետներին։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ նշված ժամկետները կարող են տատանվել տոների և սեզոնային ծանրաբեռնվածության շրջանում։
Ինչպե՞ս կարող եմ վերադարձնել կամ փոխանակել ապրանքը։
Եթե ցանկանում եք վերաձարձնել կամ փոխանակել ապրանքը, խնդրում ենք հետևել տվյալ ընթացակարգին՝
Երևան քաղաքում
1․ Խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին՝ էլ․ հաղորդագրություն ուղարկելով order@artsocks.am հասցեին։
2․ Հաղորդագրության մեջ նշեք, թե ինչպես վարվել վերադարձված ապրանքատեսակի հետ։ Օր․՝ փոխհատուցել գումարը, փոխել չափսը և այլն։
3․ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, ինչից հետո կարող եք վերադարձնել ապրանքը մեր առաքիչի միջոցով։
4․ Փոխանցեք վերադարձի ենթակա ապրանքը ՀԴՄ կտրոնի, անվնաս պիտակի և պատվերի համարի հետ միասին։ Իրերի ապրանքային տեսքը պետք է պահպանված լինի։
5․ Փոխանակման համար խնդրում ենք ընտրել Ձեր նախընտրած ապրանքը՝ նշելով արտիկուլը/ապրանքի համարը և չափսը։ Տեղեկացնում ենք, որ փոխանակում կարող է կատարվել միայն նույն կամ ավելի բարձր արժեք ունեցող ապրանքների հետ։
6․ Փոխհատուցման համար օգտագործվում են նույն միջոցները (եթե չկա այլ պայմանավորվածություն), որոնցով կատարվել է գործարքը։ Սա տարածվում է նաև կանխիկ դրամով կատարված վճարումների վրա։
Վերադարձված ապրանքը ստանալուց հետո մենք հնարավորինս արագ կմշակենք հայտը, ինչից հետո Դուք հաստատում կստանաք էլեկտրոնային հաղորդագրությամբ։
Խնդրում ենք հաշվի առնել, որ սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում հայտի մշակումը կարող է տևել մինչև 10 աշխատանքային օր։
Տեղեկացնում ենք, որ Դուք պատասխանատվություն եք կրում վերադարձվող ապրանքների կորստի համար, ինչպես նաև հոգում եք վերադարձի առաքման ծախսերը։
Եթե ունեք հավելյալ հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
Չափսերի ուղեցույց
Գուլպայի չափս | 36 - 39 | 40 - 43 |
---|---|---|
EUR Կոշ․ չափս | 36 - 39 | 40 - 43 |
U.S. Տղ․ կոշ․ չափս | 4½ - 7 | 7½ - 9 |
U.S. Կան․ կոշ․ չափս | 6 - 8½ | 9 - 10½ |
U.K. Տղ․ կոշ․ չափս | 4 - 6½ | 7 - 8½ |
U.K. Կան․ կոշ․ չափս | 3½ - 6 | 6½ - 8 |
Որակի և խնամքի մասին
Առաջարկում ենք լվանալ դրանք 30°C պայմաններում և շրջած վիճակում։ Խուսափեք սպիտակեցնելուց և արդուկելուց։ Մեր գուլպաները պատրաստվում են բամբակյա ամուր գործվածքից, բայց եթե ուզում եք դրանք երկար կրել, խորհուրդ չի տրվում օգտվել չորանոցներից։
Գուլպաները հագնելուց առաջ խորհուրդ ենք տալիս զգուշությամբ հեռացնել պիտակը մկրատով։ Հակառակ դեպքում՝ գործվածքը կարող է վնասվել։
Որտե՞ղ և ինչպե՞ս է կազմակերպված արտադրությունը։
Բոլոր գուլպաներն արտադրվում են Հայաստանում։
Մեր նպատակը ոչ միայն գնորդին լավագույն արտադրանքն առաջարկելն է, այլ նաև ունենալ կայուն ընկերություն։
Մենք համագործակցում ենք միայն սերտիֆիկացված տեքստիլ մատակարարող ընկերությունների հետ (OEKOTEX, GOTS ORGANIC, BETTER COTTON INITIATIVE), որոնք համապատասխանում են մեր կողմից սահմանված բարձր ստանդարտներին։
Վճարում
Ինչպե՞ս կարող եմ վճարել գնման համար։
Վճարումը կարող եք կատարել կանխիկ, բանկային քարտով, ինչպես նաև վճարման որոշ տեղական համակարգերի միջոցով։
Մեծածախ վաճառք և վերավաճառում
Ես ցանկանում եմ վերավաճառող դառնալ։ Ու՞մ դիմել։
Մենք ուրախ ենք, որ Դուք ցանկանում եք համագործակցել մեզ հետ։ Խնդրում ենք հետևյալ պարունակությամբ հարցում ուղարկել sales@artsocks.am հասցեին, և մենք կպատասխանենք Ձեզ հնարավորինս արագ։
- Բիզնեսի անվանումը, լրիվ հասցեն և երկիրը
- Հեռախոսահամար
- Էլ․ հասցե
- Անուն, ազգանուն
- Բիզնեսի տեսակը՝ խանութ, առցանց խանութ և այլն
- Այլ ինֆորմացիա
Ինչպե՞ս կատարել մեծածավալ պատվեր։
Եթե ցանկանում եք Artsocks-ից գնումներ կատարել աշխատակիցների, միջոցառումների կամ կորպորատիվ նվերների համար, խնդրում ենք ուղարկել ստորև նշված տվյալները sales@artsocks.am հասցեին։
- Ընկերության անվանումը, ԱԱՀ վճարողի գրանցման համարը, վճարման հասցեն
- Երկիրը
- Կոնտակտային տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար և էլ․ հասցե
- Ձեռքբերման նպատակը, օր․՝ կորպորատիվ նվեր
- Այլ ինֆորմացիա՝ կապված նախընտրած ապրանքի, չափսերի, գույների, քանակի և այլնի հետ